Դեկտեմբեր 31-ը 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՎՎարդուհի Բալյան

Վարչապետը Եռաբլուրի մէջ յարգանքի տուրք  մատուցեց Հայրենիքի պաշտպանութեան համար կեանքը զոհաբերած հայորդիներու յիշատակին:

Մեր թշնամիներն ու բարեկամները պէտք է իմանան՝ ամբողջ Սփիւռքը Հայաստանի կողքին է. Արամ Ա վեհափառ:

Բազում խնդիրներ կը սպասեն, որոնց լուծման համար անհրաժեշտ է համախմբել բոլորիս ուժերը. Արցախի Ազգային Ժողովի նախագահ:

Արցախի Արտաքին գործոց նախարարը զօրամասեր այցելեց:

Արցախի Պաշտպանութեան Բանակը շարունակելու է իրականացնել դերը, որը կը բխի մեր ժողովուրդի՝ սեփական Հայրենիքի մէջ ազատ ու անկախ ապրելու ձգտումէն. Կամօ Վարդանեան:

Լաւրովը Պայրամովին հետ քննարկած է Երևան-Պաքու յարաբերութիւնները:

Դուք ուժ պիտի գտնէք և ընթանաք ճիշտ ճանապարհով. Ամերիկայի Միջազգային զարգացման գործակալութեան Հայաստանի տնօրէն:

Մեր երկիրներու մարտահրաւէրները ապացուցեցին, որ ռուս-հայկական դաշնակցային յարաբերությունները պարզապես խոսքեր չեն. Ռուսաստանի դեսպան:

Հանրապետութեան մէջ արձանագրուած է քորոնայի հիւանդութեան 104 նոր դէպք, առողջացած է 211: Մահացած է 4 անձ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում