ՆՆարե Ոսկանյան

2022 թվականին կյանքի է կոչվելու անվճար բուժօգնությունը. Արցախի պետնախարար

2022 թվականին կյանքի է կոչվելու անվճար բուժօգնությունը. Արցախի պետնախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին, դեկտեմբերի 29-ին մասնակցել է առողջապահության համակարգի արդյունքների ամփոփմանը նվիրված տարեվերջյան նիստին, որին մասնակցում էին ոլորտում գործող բոլոր պետական բուժհիմնարկների ղեկավարները:

 

Պետական նախարարը և առողջապահության նախարարը լսել են Ստեփանակերտի և շրջանային բուժհիմնարկների, առանձնացված ստորաբաժանումների, նախարարության աշխատակազմի ընթացիկ տարում իրականացրած աշխատանքների մասին հաշվետվությունները, առկա խնդիրների ու լուծումների մասին դիտարկումները և ծավալել շահագրգիռ քննարկում՝ նվիրված հանրապետության առողջապահական ծառայությունների կատարելագործմանը:

Առանձին անդրադարձ է կատարվել Արցախում լրիվ անվճար բուժօգնության ծրագրի ներդրմանը:
 
Ա. Բեգլարյանը նշել է, որ համաձայն հանրապետության նախագահի ծրագրի՝ առողջապահության ոլորտում պետական քաղաքականության ուղղությունները հստակ են: Արդեն ձևավորված է անվճար բուժօգնության իրավական և գործնական հիմքերը, և 2022 թվականին կյանքի է կոչվելու լրիվ անվճար բուժօգնությունը բնակչության համար:
 

Քննարկվել են նաև ոլորտային մի շարք այլ բարեփոխումներ և տեղային բնույթի տարբեր խնդիրների լուծման հնարավորությունները:

 
Պետական նախարարն առաջարկել է նման ընդգրկվածությամբ հանդիպումներն առավել հաճախակի դարձնել՝ քննարկումների ու մասնագիտական վերլուծությունների միջոցով նպաստելով առողջապահական համակարգի շարունակական բարելավմանն ուղղված պետական քաղաքականության կիրարկմանը:
May be an image of 4 people and indoor

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում