ԳԳոհար Սարգսյան

Արցախահայերի աջակցության ծրագրերին զուգահեռ պետք է խրախուսվի աշխատանքի ու զբաղվածության հարցը․ Նարեկ Մկրտչյան

Արցախահայերի աջակցության ծրագրերին զուգահեռ պետք է խրախուսվի աշխատանքի ու զբաղվածության հարցը․ Նարեկ Մկրտչյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօրվա ասուլիսի ընթացքում անդրադարձավ արցախահայերի համար իրականացված աջակցության ծրագրերին:

«Մեր հայրենակիցների ավելի քան 80 տոկոսն արդեն վերադարձել է Արցախ։ Բնականաբար, մի հատված դեռ շարունակում է մնալ Հայաստանում։ Նրանք մեր ուշադրության կենտրոնում են։ Աջակցության ծրագրերը տարբեր են եղել՝ սկսած հայտնի 68000 դրամների սոցիալական աջակցությունից, որը տրվել է քառամսյա ժամկետով։

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի քաղաքացիներին տրվել է աջակցություն, պատերազմական գործողությունների հետևանքով բոլոր այն անձանց, որոնց բնակարանները վնասվել են, նրանց նույնպես տրվել է աջակցություն, պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացածներին է տրվել  աջակցություն»,- ասաց Մկրտչյանը։

Նախարարը նշեց, որ աջակցության ծրագրերին զուգահեռ պետք է խրախուսվի աշխատանքի ու զբաղվածության հարցը։ Նրա խոսքով՝ արցախցիների համար գործում է զբաղվածության երկու ծրագիր։ 

Միաժամանակ նախարարը տեղեկացրեց, որ 2022 թվականին նոր ծրագրեր են լինելու, դրանց մասին կհայտարարվի հաջորդ տարվա առաջին եռամսյակում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում