ԳԳոհար Սարգսյան

Վնասազերծվել է հրթիռակասետային 23 ռումբ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ. Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը

Վնասազերծվել է հրթիռակասետային 23 ռումբ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ. Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը: 2021 թվականի դեկտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ընդհանուր 478 զանգ, որից 7-ը՝ հրդեհի վերաբերյալ:

 

Հրդեհի դեպքերից մեկը գրանցվել է տրանսպորտում՝ Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի վարչական տարածքում: Մյուս դեպքերը տեղի են ունեցել Ստեփանակերտում՝ կենցաղային նշանակության շինություններում և աղբանոցներում: Ոչ ոք չի տուժել:

 

Ճանապարհատրանսպորտաին պատահարի վերաբերյալ 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 2 կանչ: Փրկարարներն արագ արձագանքել են կանչերին և ցուցաբերել համապատասխան օգնություն: Ցավոք, մահվան ելքով ճանապարհատրանսպորտայյին մեկ դեպք է արձանագրվել երեկ՝ դեկտեմբերի 19-ին, Մարակերտի շրջանում:

Շաբաթվա ընթացքում կենցաղային և սոցիալ-կենցաղային բնույթի ևս 32 կանչ է գրանցվել:

 
Փրկարարները բուժհաստատություն են տեղափոխել առողջական խնդիր ունեցող 6 քաղաքացու: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով (Ասկերանի շրջան) կատարել են 3 ելք: Դռան բացման վերաբերյալ արձագանքել են 6 կանչի:

 

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ ծառայության սակրավորական խմբերը՝ Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի և The Halo Trust կազմակերպության սակրավորների հետ հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ:

 

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 23 ռումբ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ, և 1 հրթիռ:

 

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում