Օրը՝ 60 վայրկյանում | 15.12.2021

ՆՆարե Ոսկանյան

Կայացել է Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը. վերահաստատվել է երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների վերականգնումը պետք է լինի բոլոր երկրների ինքնիշխանության հարգմամբ. Եվրոպական խորհրդի նախագահ:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մոլդովայի նախագահի հետ. կողմերը կարևորել են տնտեսական կապերի զարգացումը:

Միացյալ Նահանգների պետքարտուղարը ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Մհեր Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Եվրամիության հանձնակատար Օլիվեր Վարհեիի և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հետ:

Կարեն Անդրեասյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները:

Ամերիկան հայտարարել է Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը հանելու պատրաստակամության մասին:

Ռուսական ԱԹՍ-ները գերազանցում են թուրքական «Բայրաքթարին». Ռուսաստանի փոխվարչապետ:

Հաստատվել է կորոնավիրուսի 212 նոր դեպք: Առողջացել է 255, մահացել 11 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում