Օրը՝ 60 վայրկյանում | 14.12.2021

ԳԳոհար Սարգսյան

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Բրյուսելում է: Նախատեսված է հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Օրակարգում է  նաև եռակողմ հանդիպում՝ Փաշինյանի, Միշելի և Ալիևի միջև։

Հայաստանն ու Թուրքիան ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար. Չավուշօղլու:

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը. արտգործնախարարության մամուլի քարտուղար:

Երևանի հետ հարաբերությունների կարգավորմամբ Անկարան հույս ունի թուլացնել Վաշինգտոնի հետ լարվածությունը. Bloomberg:

Ազգային ժողովը նախագահը և Ղազախստանի դեսպանը քննարկել են երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Կոլումբիայի օդանավակայանում ահաբեկչական հարձակումներ են տեղի ունեցել:

Պուտինը Ծինփինի հետ կքննարկի միջազգային օրակարգի կարևոր հարցեր. Պեսկով:

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են միջուկային ծրագիրը:

Բայդենի օգնականը կմեկնի Իսրայել՝ Իրանի հարցով խորհրդակցությունների նպատակով:

Հաստատվել է կորոնավիրուսի 161 նոր դեպք: Առողջացել է 472, մահացել  26 դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում