Օրը՝ 60 վայրկյանում | 09.12.2021

ՆՆարե Ոսկանյան

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 16։25-ից ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ:

Ադրբեջանի ԶՈՒ սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել երկու զինծառայող:

Կարևոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի ստեղծմանը. Զախարովա:

Վարչապետը կարևորել է միջազգային կառույցների համարժեք արձագանքը գերիների վերադարձի ապահովման գործում:

Ռուս խաղաղապահներն ավարտին կհասցնեն հայ գերիներին վերադարձնելու գործը. Մուրադով:

«3+3» ձևաչափի առաջին նիստը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ Մոսկվայում:

Հայաստանը կշարունակի աշխատանքները՝ իրազեկելու  անցած ցեղասպանությունների, անպատժելիության վտանգների մասին. արտգործնախարարություն:

Հաագայի դատարանի որոշումն ապացուցում է Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասսայական ատելության պետական քաղաքականության գոյությունը. Արցախի մարդու իրավունքների պաշտպան:

Հաստատվել է կորոնավիրուսի 300 նոր դեպք: Առողջացել է 202 քաղաքացի, գրանցվել է մահվան 19 դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում