Դեկտեմբեր 2-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԳԳայանե Թամամյան

Ատրպէյճանական կողմը կրակած  է Կարմիր Շուկայի դիրքերէն. տուժածներ չկան. Արցախի Մարդու իրաւունքների պաշտպան:

Եվրայանձնաժողովը աջակցութիւն պիտի տրամադրէ Հայաստանին օդանաւային անվտանգութիւնը բարելաւելու համար:

Լաւրով ընդգծեց Ռուսաստանի առանցքային դերը Հայաստանի և Ատրպէյճանի միջև վիճայարոյց հարցերու լուծման գործին:

Պլինքըն եւ  Չաւուշօղլուն քննարկած են Հարաւային Կովկասի իրավիճակը:

Ամերիկայի  պետական քարտուղարը ողջունեց Հայաստանի և Ատրպէյճանի միջև ուղղակի երկխօսութիւնը:

Մհեր Գրիգորեան մասնակցեցաւ Եվրասիական երկրորդ համագումարին:

Արտաքին գործոց նախարարի մամլոյ քարտուղարը չի բացառեր Սթոքհոլմի մէջ Միրզոյեանի և Պայրամովի հանդիպումը:

Գեղարքունիքի մարզպետն ու Ռուսաստանի դեսպանը անդրադարձած են մարզին մէջ ռուսական ընկերութիւններու գործունէութեան:

Իրանի և Աֆղանիստանի միջև բախումները կասեցուած են. Խաթիբզատէ:

Ատրպէյճանի ոստիկանութիւնը ուժով ցրած է Պաքուի կեդրոնը եղած բողոքի շարժումը:

Հաստատուած է քորոնայի հիւանդութեան  558 նոր դէպք, առողջացած է 716, մահացած՝ 21 անձ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում