Օրը՝ 60 վայրկյանում | 02.12.2021

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել Կարմիր Շուկայի ուղղությամբ տեղակայված դիրքերից. տուժածներ չկան. Արցախի Մարդու իրավունքների պաշտպան:

Եվրահանձնաժողովն աջակցություն կտրամադրի Հայաստանին ավիացիոն անվտանգությունը բարելավելու համար:

Լավրովն ընդգծել է Ռուսաստանի առանցքային դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճահարույց հարցերի լուծման գործում:

Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում:

ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղղակի երկխոսությունը:

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական երկրորդ համագումարին:

Արտգործնախարարի մամուլի քարտուղարը չի բացառում Ստոկհոլմում Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը:

Գեղարքունիքի մարզպետը և Ռուսաստանի դեսպանն անդրադարձել են մարզում ռուսական ընկերությունների գործունեությանը:

Իրանի և Աֆղանստանի միջև բախումները դադարեցվել են. Խաթիբզադե:

Ադրբեջանի ոստիկանությունն ուժով ցրել է Բաքվի կենտրոնում անցկացվող բողոքի ակցիան:

Հաստատվել է կորոնավիրուսի 558 նոր դեպք, առողջացել է 716, մահացել 21 մարդ: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում