Օրը՝ 60 վայրկյանում | 30.11.2021

ԳԳոհար Սարգսյան

Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը քննարկել են Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի օրակարգի հարցեր:

Հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը չի ենթադրում էքստերիտորիալ որևէ միջանցքի տրամադրում. Մհեր Գրիգորյան:

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի ՄԻՊ-ի զեկույցը Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության վերաբերյալ:

Չինաստանը ողջունել է տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված Ռուսաստանի ջանքերը:

Հյուսիս-հարավ նախագծի շնորհիվ Հայաստանը կարող է կարևոր տարանցիկ հանգույց դառնալ․ Եվրասիական զարգացման բանկի զեկույց:

Հունաստանի խորհրդարանական պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Մենք պետք է սատարենք հայ ժողովրդին՝ ընդդեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի»,- Ֆրանսիայի Սենատի թվիթերյան գրառումը:

Թուրքիան պատրաստ է միջնորդ դառնալու Մոսկվայի ու Կիևի միջև:

Հաստատվել է կորոնավիրուսի 398 նոր դեպք, առողջացել է 977 պացիենտ, գրանցվել է մահվան 32 դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում