Օրը՝ 60 վայրկյանում | 24.11.2021

ՆՆարե Ոսկանյան

Այս ագրեսիան պետք է վերացվի. Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածք Ադրբեջանի ներխուժման մասին. Ղարաբաղի հարցը միջազգային է, այն միայն Հայաստանի դիրքորոշումներով հնարավոր չէ լուծել: Փաշինյանը վերահաստատել է Ալիևի հետ առաջիկա երկու հանդիպումներին իր մասնակցությունը: Վարչապետն ուղիղ եթերում պատասխանել է լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին:

Նիդերլանդների խորհրդարանը բանաձևեր է ընդունել Ադրբեջանի սադրանքների և երկրում ժողովրդավարության բացակայության վերաբերյալ:

Սերգեյ Շոյգուն շնորհավորական ուղերձ է հղել Սուրեն Պապիկյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

ԱՄՆ նախագահի՝ «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին 110 երկրի հետ կմասնակցի նաև Հայաստանը:

Շնորհալու մահվան 850-րդ տարելիցը և Ազգային կինոկենտրոնի 100-ամյա հոբելյանը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում:

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում մեծարել է պրոդյուսեր և բժիշկ Էրիկ Էսրայիլյանին:

Եվ օրվա կորոնաթվերը. հաստատվել է 860 նոր դեպք, առողջացել է 939, մահացել՝ 23 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում