Նոյեմբեր 23-ը՝ 60 երկվայրկեանի մէջ Արևմտահայերէն լուրեր

ՀՀայկարամ Նահապետյան

Սոչիի մէջ ՝ Փաշինեան-Ալիև-Փութին եռակողմ հանդիպումը պիտի կայանայ Նոյեմբեր 26-ին, յայտնեց Քրեմլին։

Արցախի քաղաքացին մոլորուելով յայտնուած է Ատրպէյճանի Զինուած ուժերու վերահսկողութեան տակ գտնուող տարածքին մէջ:

Սուրէն Պապիկեան և Սերգեյ Կոպիրկին քննարկած են տարածաշրջանային անվտանգութեան առնչուող հարցեր:

Այս պահու դրութեամբ Թուրքիոյ  հետ որևէ բանակցային գործընթացք չընթանար. Արտաքին գործոց նախարարութեան մամլոյ քարտուղար:

Թեհրան կ՛աջակցի 3+3 ձևաչափին. Անգարայի մէջ Իրանի դեսպան:

Ես լաւատես եմ, որ խաղաղութիւնը ի վերջոյ պիտի գայ այս տարածաշրջան. Թոյվօ Քլաար:

Ալեն Սիմոնեան և Ֆրանսայի Սենատի նախագահը անդրադարձած են Ատրպէյճանի սադրանքին և յարձակումին՝ արձանագրելով, որ խախտվում է Նոյեմբեր 9-ի յայտարարութիւն:

Ատրպէյճանի մէջ անհիմն մեղադրանքներով դատապարտուած են 40 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձեր. Արցախի Մարդու իրաւունքներու պաշտպան:

Փաշինեան ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի տեղակալին հետ հանդիպման կարևոր նկատեց ԵՈՒՆԵՍՔՕ-ի առաքելութեան մուտքը Արցախ և յարակից շրջաններ:

Հաստատուած  է քորոնայի հիւանդութեան 531 նոր դէպք, առողջացած է 1438, մահացած՝ 48 անձ:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում