Նոյեմբեր 16-ը 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԳԳևորգ Թոսունյան

Ատրպէյճան հերթական սադրանքը նախաձեռնեց արևելեան սահմանագօտիի ուղղութեամբ. Հայաստանի Զինուած ուժերու ստորաբաժանումները դիմած են պատասխան գործողութիւններու:

Հայկական կողմը ունի մէկ զոհ, վիրաւորներ և երկու մարտական դիրքի կորուստ, 12 զինծառայողներ գերի առնուած են։ Ժամը 18։30-ին Հայաստանի արևելեան սահմանագօտիին վրայ կրակը դադրեցուած է, իրադրութիւնը յարաբերականօրէն կայունացած։

Բոլոր կարելի միջոցներով պաշտպանելու ենք մեր ինքնիշխանութիւնը, տարածքային ամբողջականութիւնը և անկախութիւնը. Հայաստանի Վարչապետ:

Նիկոլ Փաշինեան հեռախօսազրոյց ունեցաւ Վլատիմիր Փութինի հետ:

Հայաստան իրաւասու է բոլոր միջոցներով ետ մղելու իր տարածքային ամբողջականութեան դէմ ուժի կիրառումը. Արտաքին գործոց նախարարութիւն:

Տարածաշրջանին մէջ սահմաններու ցանկացած փոփոխութիւն անթոյլատրելի է. Ռայիսի:

Հայաստան կը դիմէ Ռուսաստանին 1997 թ. պայմանագրով փոխադարձ պարտաւորություններու իրականացման համար. Արմէն Գրիգորեան:

Հաստատուած է քորոնայի հիւանդութեան 572 նոր դէպք: Առողջացած է 1617, մահացած 52 անձ։

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում