Նոյեմբեր 6-ը 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԱԱրևիկ Աբելյան

«Տաշիր բիցցայի» սնունդի կետերուն օգտուած և թունաւորուած քաղաքացիներու թիւը հասած է 122-ի, կը յայտնէ Առողջապահութեան նախարարութիւնը:

Ռուսաստան Հայաստանի և Ատրպէյճանի հետ շփման բացառիկ իրաւունք ձեռք բերելու նպատակ չունի: Մոսկուան վճռական է շարունակելու ջանքերը ԵԱՀԿ Մինսքի խումբի համանախագահութեան գիծով: Ռուսաստան պատրաստ է աջակցելու հայ-ատրպէյճանական սահմանի բանակցություններուն: Ճանապարհային երթուղիները գործելու են պետություններու  ինքնիշխանութեան և տարածքային ամբողջականութեան նկատմամբ յարգանքի հիման վրայ: Ռուսաստանի ԱԳՆ ծաւալուն յայտարարութիւնը 2020 թ-ի Նոյեմբեր 9-ի եռակողմ յայտարարութեան առաջին տարուան առիթով:

Էրպիլի հայկական Սուրբ խաչ եկեղեցւոյ մէջ 44-օրեայ  պատերազմի նահատակներու յիշատակին մատուցուած  է հոգեհանգստեան կարգ:

Ատրպէյճանցիները քանդած են  Մադաթաշէնի դպրոցը, յուշարձանը, վնասած Սբ. Աստուածածին եկեղեցին:

Լիլիթ Մակունց այցելեց Ամերիկայի Քոնկրեսի գրադարանը:

Եւ օրուան քորոնայի թիւերը․ հաստատուած է  2 177 նոր դէպք, առողջացած է 2 283, մահացած՝ 46 անձ: 

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում