Օրը՝ 60 վայրկյանում | 02.11.2021

ՆՆարե Ոսկանյան

Հայաստան-Վրաստան հարաբերություններում բարձր դինամիկա է արձանագրվում. վարչապետն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին։

Կարևոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հստակ սահմանազատման ու սահմանագծման. Անն Լույո։

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 11 աճյուն․ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն։

Շուռնուխ, Որոտան և Բարձրավան տանող ճանապարհներ են կառուցվում. Գնել Սանոսյան:

Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 7.25%:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրի ներկայացուցիչներին։

Երևանում մեկնարկել են ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները:

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալը այցելել է Հայաստան։

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամները վերահաստատել են իրենց սատարումն Արցախի անկախության ճանաչմանը․ Արտակ Բեգլարյան։

Քաբուլում հիվանդանոցի մոտ պայթյուններ են որոտացել։

Օրվա կորոնաթվերը․ հաստատվել է կորոնավիրուսի 1232 նոր դեպք, առողջացել է 1591, մահացել 62 մարդ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում