Օրը՝ 60 վայրկյանում | 30.10.2021

ՆՆարե Ոսկանյան

Հայաստանը շահագրգռված է ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետի երկարացմամբ, հայտնել են անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից։

Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը։

Նորվեգիայի նվիրաբերած «Մոդեռնա» պատվաստանյութի 620 հազար դեղաչափն արդեն Հայաստանում է։

Հայաստանն ապահովված է բոլոր տեսակի պատվաստանյութերով. Անահիտ Ավանեսյան:

Գյումրիի քաղաքապետ կառաջադրվի Վարդգես Սամսոնյանը։

Հայաստանը՝ որպես զբոսաշրջային երկիր, արժանի է ավելի մեծ ուշադրության, գրում է ամերիկյան հայտնի Forbes ամսագիրը։

Ռուսաստանն ու Ամերիկան չեն կատարել Սիրիայի հարցում իրենց խոստումները, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը և 7-ը. Մայր Աթոռը դիմել է ԱԺ խմբակցություններին։

Հաստատվել է կորոնավիրուսի 2193 նոր դեպք: Առողջացել  է 1578, մահացել 52 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում