Հոկտեմբեր 29-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԱԱրևիկ Աբելյան

Թմրամիջոցներու ապօրինի տարանցման և այդ նպատակով նաև Արցախի տարածքը օգտագործելու համար Ալիևի մեղադրանք-յայտարարութիւնները մտացածին են. Դատախազութիւն:

Ռուսաստանի սահմանապահ զօրքերու բեռնատարը դուրս եկած է երթևեկելի ճամբէն և գլորուած ձորը․ կայ 1 զոհ և 1 վիրաւոր:

Հայաստանի  դեսպանը և Իրանի ճանապարհներու եւ  քաղաքաշինութեան նախարարը քննարկած են Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի առնչուող հարցեր:

Այդ քարտէզներէն ունին նաև Հայաստանի մէջ. Անդրանիկ Քոչարյան՝ ԽՍՀՄ սահմաններու քարտէզներու  մասին:

Դեսպան Մակունց քոնկրեսական Աննա Էշուին ներկայացուցած է Հայաստանի Կառավարութեան հինգամեայ  ծրագիրը:

Հայաստանի մէջ առաջին անգամ ջուրի վրայ լողացող արևային կայան պիտի կառուցուի․  Երևանեան լիճինյ վրա:

Սուրիոյ մէջ  Թուրքիոյ  նպատակը Քոպանին գրաւելն է. Bloomberg:

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերկ յայտարարեց, որ ընկերութիւնը Meta անուանումը պիտի ունենայ:

Օրուան քորոնայի թիւերը․ հաստատուած է հիւանդութեան  2096 նոր դէպք: Առողջացած է 1258, մահացած՝ 43 անձ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում