Օրը՝ 60 վայրկյանում | 27.10.2021

ՆՆարե Ոսկանյան

Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 22-րդ տարելիցն է:

Փայլասարի հատվածում որևէ դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել. Նիկոլ Փաշինյան:

Միրզոյանն ասել է, որ այս պահին Փաշինյան-Ալիև որևէ հանդիպում նախատեսված չէ:

Մակունցն ու կոնգրեսական Քլարկը քննարկել են հայ-ամերիկյան միջխորհրդարանական համագործակցության հարցերը:

Պատերազմը չի կարող լուծում լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակասությունների կարգավորման ճանապարհին. Մեծ Բրիտաիայի դեսպան:

Արցախից տեղահանված բնակչությունը մեծապես զրկված է միջազգային մարդասիրական աջակցությունից և պաշտպանությունից. Դավիթ Խաժակյանը՝ Եվրոպայի խորհրդի Կոնգրեսում:

Կարևոր է Վատիկանի հետևողական դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի հարցում. ՀՀ ԱԳ նախարար:

Ադրբեջանցիները հափշտակել են Ճարտար քաղաքի բնակչի 32 կովն ու 13 հորթը:

Վատիկանի պետքարտուղարի փոխանորդն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Ուկրաինան առաջին անգամ Դոնբասում կիրառել է Բայրաքթար հարվածային ԱԹՍ:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 2074 նոր դեպք, առողջացել է 714, մահացել 39 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում