Օրը՝ 60 վայրկյանում | 14.10.2021

ԳԳոհար Սարգսյան

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին Նիկոլ Փաշինյանը կարևորել է միության ներուժի արդյունավետ օգտագործումը:

Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Մարտակերտում խաղաղ բնակչի զոհվելու հետ կապված քննություն է անցկացնում. Զախարովա

ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը մեծապես կնպաստի Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը. Միրզոյանը՝ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

Ղարաբաղը պետք է միշտ արժանանա մեր ուշադրությանը. Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է Լավրովը:

Մեր մտքում ունենք Չաբահարի նավահանգիստը Սև ծովին կապելու կարևոր հանգույց դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան:

Ֆրանսիան աջակցում է տարածաշրջանում բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված կողմերի ջանքերին. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Եռաբլուր:

Կառավարությունը ներդրում կատարեց ազգային ավիափոխադրողի ստեղծման համար:

Հաագայի դատարանը սկսել է քննել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործը:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 1589 նոր դեպք, առողջացել 754, մահացել 29 մարդ: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում