Բուհ-գործատու կապն ամրապնդվում է. աշխատանքի տոնավաճառ ՀՊՏՀ-ում

ՔՔրիստինե Ոսկանյան

Տնտեսագիտականի ուսանողը դասերն ավարտել, աշխատանքի տոնավաճառ է շտապել: Մի տաղավարից մյուսն է գնում՝ իր մասնագիտությամբ աշխատանք փնտրում:

Տնտեսագիտական համալսարանի բակում ավելի քան 50 գործատու աշխատող է փնտրում: Թափուր հաստիքներով աշխատաշուկային են մասնակցում տարբեր բանկեր, հասարակական կազմակերպություններ, գերատեսչություներ, կրթական հիմնադրամներ ու մասնավոր ընկերություններ:

Ռուզաննա Աղաջանյան (Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի անձնակազմի պատասխանատու) - Այս պահին փնտրում ենք փորձառու մասնագետներ ծրագրերի բաժնում ունենք թափուր հաստիք, ֆինանսիստ են փնտրում, գրանդ կոորդինատորի հաստիք ունեն. համապատասխանելու համար անգլերենի գերազանց իմացություն, նաև՝ աշխատանքի 1,2 տարվա փորձ:

Եթե դիմողները փորձ չունեն, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը պատրաստ է ուսանողներին 3-6 ամիս տևողությամբ պրակտիկա ապահովել, միայն թե թափուր հաստիքները կարողանան համալրել: Մասնագետներ են փնտրում նաև Կենտրոնական բանկում: Աշխատանք են առաջարկում բարձր կուրսերի ուսանողներին:

ՀՀ Արցախի հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակիցն էլ Հայաստան տեղափոխված արցախցիների համար է աշխատանք փնտրում:

Աշխատաշուկան կազմակերպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ: Այսպես փորձում են բուհ-գործատու կապն ամրապնդել:

Դիանա Գալոյան (ՀՊՏՀ ռեկտոր) - Նպատակը մեկն է՝ առաջին հերթին սերտ կապ ստեղծել ուսանողների և գործատուների միջև, վերհանել գործատուների հիմնական պահանջները և փորձել տնտեսագիտական համալսարանի կրթական ծրագրերը համապատասխանեցնել գործատուների պահանջներին:

Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Խնդիրը միայն աշխատատեղերի հարցը չէ. ամենատարբեր ընկերությունների հետ հուշագրեր, աշխատողի կարիք ունեն... Հմտությունների պատճառով նախարարությունը աշխատանք է կարատելու, որ խնդիրը լուծի:

Նախարարը տեղեկացրեց, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, նաև էկոնոմիկայի նախարարությունների հետ աշխատանքային խումբ են ստեղծել, փորձելու են ուսումնասիրել ու հասկանալ, թե բուհերին ինչ պատվեր պետք է տան, որ աշխատաշուկայի պահանջներին համապատասխանի:

Կարեն Թռչունյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Տոնավաճառները պետք է լինեն ոչ թե երկրորդական, այլ առաջնային. բուհն ու աշխատաշուկան կապի մեջ լինեն, որպեսզի այն կրթությունը, որ տալիս է բուհը, համապատասխանի աշխատաշուկայի պահանջներին:

Աշխատաշուկաների նախկին փորձը հաշվի առնելով՝ կազմակերպիչները վստահեցնում են. այն պարբերական է լինելու, փորձելու են նաև այս կերպ գործազուրկների թիվը նվազեցնել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում