Օրը՝ 60 վայրկյանում | 04.10.2021

ՆՆարե Ոսկանյան

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Լիտվայի նախագահն աջակցություն է հայտնել Արցախի հարցի կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

Ադրբեջանի նախագահի հետ պոտենցիալ հանդիպմանն ընդառաջ պատրաստ եմ ինձ հետ վերցնել ականապատ դաշտերի քարտեզները. Փաշինյան:

Գերիների վերադարձը կապահովի դրական ֆոն՝ ԼՂ քաղաքական կարգավորման բանակցությունների համար. Նիկոլ Փաշինյան:

Արարատ Միրզոյանն աշխատանքային Իրանում է:

Հարավային Կովկասում սիոնիստների ու ահաբեկիչների ներկայությունը մեզ լրջորեն մտահոգում է. Իրանի արտգործնախարար:

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Սերգեյ Լավրովի հետ քննարկել է տարածաշրջանի իրավիճակը:

Գնել Սանոսյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են էներգետիկայի և ենթակառուցվածքների համագործակցության հեռանկարները:

Ֆրանսիան կարող է ճանաչել ԼՂ Հանրապետությունը. Փարիզի քաղաքապետ:

Անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը. Քննչական կոմիտե:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 627 նոր դեպք: Առողջացել է 832, մահացել 25 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում