Օրը՝ 60 վայրկյանում

ՆՆարե Ոսկանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր, ծաղիկներ խոնարհել Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով հերոս հայորդիների հիշատակին:

Վարչապետ Փաշինյանին է ներկայացվել Կյանքի պուրակի նախագիծը:

ԼՂ հակամարտության համապարփակ և տևական լուծումը ենթադրում է Արցախի կարգավիճակի որոշումը. Հայաստանի արտգործնախարարություն:

Կատարվել է հոգեհանգստյան արարողություն Սուրբ Գայանե վանքում: Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում մատուցվել է պատարագ:

Վարչապետն այցելել է Զինվորի տուն և Հայրենիքի պաշտպանների հետ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել հերոսների հիշատակին:

Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը քննարկել են պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված աշխատանքների ընթացքը:

Ֆրանսիան ջանք չի խնայի՝ նպաստելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում կողմերի միջև երկխոսության վերսկսմանը. Ֆրանսիայի դեսպանություն:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 462 նոր դեպք: Առողջացել է 565, մահացել 13 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում