Սեպտեմբեր 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԳԳայանե Թամամյան

Ոստիկանութեան բարեփոխումներու գործընթացը մտադիր ենք ամբողջապէս իրականացնել. Նիկոլ Փաշինեան

Հայաստանի և Կիպրոսի Արտաքին գործոց նախարարները քննարկած են տարածաշրջանային անվտանգութեան և կայունութեան հարցերը:

Հայաստանի և Իրանի Արտաքին գործոց  նախարարները քննարկած են փոխադրութեան տարանցման մարտահրաւէրներն ու յաղթահարման ուղիները:

Պաշտպանութեան նախարարն ու Կարմիր խաչի պատուիրակութեան ղեկավարը կարևոր նկատած են գերի տարուած անձերը շուտափոյթ հայրենադարձելու անհրաժեշտութիւնը:

Հաստատուած է Սիսիան-Քաջարան ճանապարհահատուածի կառուցման ներդրումային ծրագիրը:

Այս հարցը կը քննարկենք բոլոր մակարդակներու վրայ, որպէսզի կարելիին չափ արագ լուծում ստանայ. Անվտանգութեան խորհուրդի քարտուղարը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին:

Քաղաքական տարբեր մակարդակներով յայտարարած ենք, որ Հայաստան պատրաստ է Թուրքիոյ հետ յարաբերութիւններու կարգաւորման. Արմէն Գրիգորեան:

Օրուան քորոնայի թիւերը․ հաստատուած է հիւանդութեան 906 նոր դէպք: Առողջացած է 672, մահացած՝ 16 անձ։

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում