Օրը՝ 60 վայրկյանում | 21.09.2021

ԳԳոհար Սարգսյան

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է անկախության 30-րդ տարեդարձը:

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի անկախության զոհվածների հիշատակին:

Պատրաստ ենք շարունակել աջակցությունը հայ ժողովրդին՝ ժողովրդավարական ուղին անցնելիս. Ջո Բայդենի շնորհավորական ուղերձը՝ Փաշինյանին:

Ռուս-հայկական հարաբերությունները բարեկամական, դաշնակցային բնույթի են, նշված է Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում:

Ջանք չենք խնայելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հակամարտության տևական լուծում գտնելու համար.  Էմանուել Մակրոնի շնորհավորական ուղերձը:

Անշեղորեն զարգանում է «մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեղ շինարարության շրջանակում համագործակցությունը. Լի Քեցյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին:

Աղոթում եմ, որ օրհնվեն բոլոր այն մարդկանց ջանքերը, ովքեր պատասխանատվությամբ ու լիարժեքորեն աշխատում են հանուն ժողովրդի անվտանգության և բարգավաճման. Ֆրանցիսկոս Պապի ուղերձը

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 494 նոր դեպք: Առողջացել է 390, մահացել 18 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում