Օրը՝ 60 վայրկյանում | 16.09.2021

ՆՆարե Ոսկանյան

Հայաստանը ստանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը։

Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը կարևորել են տնտեսական ոլորտում կապերի ընդլայնումը:

ՀԱՊԿ հավաքական ուժերի ներուժն անհրաժեշտ է արդիականացնել, համալրել անօդաչու կազմավորումներով. ասել է Փաշինյանը:

Շարունակվում են ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները՝ հատուկ մշակված գործողություններով։

Ազգային ժողովի նախագահն Իրանի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Որոտանի մոտակայքում տիրող իրավիճակի լուծման աշխատանքներին:

Նիդերլանդների դեսպանը վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանն աջակցելու պատրաստակամությունը:

Սասուն Խաչատրյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ:

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող COVID-19 կանոնակարգումը հավասարապես ազդելու է նաև պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վրա:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 764 նոր դեպք: Առողջացել է 506, մահացել 19 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում