Սեպտեմբերի 15-ը՝ 60 վայրկյանում

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ ԶՈՒ դիրքերը ԽՍՀՄ-ից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթացն իրականացվել է ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար. Փաշինյան:

Ադրբեջանը շարունակում է դրսևորել ապակառուցողական մոտեցում և հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին. Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ Դուշանբեում:

Արմեն Գրիգորյանը Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիպմանը կարևորել է բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունը:

ԼՂ կարգավիճակի հարցը լուծված չենք համարում՝ ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը:

Կոռուպցիայի դեմ պայքարի համար Միացյալ Նահանգների կառավարությունը Հայաստանին 9․5 մլն դոլար կհատկացնի:

Հայաստանը Իրանին է արտահանձնել 6 դատապարտյալի. ՀՀ-ում Իրանի դեսպանություն:

Տիգրան Խաչատրյանը Ճապոնիայի դեսպանին է ներկայացրել Կառավարության առաջիկա հինգ տարիների տնտեսական ծրագիրը: 

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 756 նոր դեպք: Առողջացել է 389, մահացել 22 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում