Օրը՝ 60 վայրկյանում | 14.09.2021

ԳԳոհար Սարգսյան

Մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով պահեստազորի սերժանտը մահացու հրազենային է վիրավորում ստացել: 

Սլովակիան գնահատում է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը միտված Հայաստանի ջանքերը. Հայաստանի վարչապետն ընդունել է Սլովակիայի արտգործնախարարին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:

Հայաստանը «Արևմուտք-2021» զորավարժություններին կմասնակցի դիտորդի կարգավիճակով:

Նիկոլ Փաշինյանը և Ալեքսեյ Միլլերը քննարկել են հայ-ռուսական էներգետիկ գործընկերության հարցեր:

Ուզբեկստանը, Տաջիկստանը և Պակիստանը կընդունեն Աֆղանստանից տարհանվող ամերիկացիներին, ասել է Բլինքենը:

Կրեմլում հանդիպել են Ռուսաստանի և Սիրիայի նախագահները:

Մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանը:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 657 նոր դեպք: Առողջացել է 416, մահացել 16 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում