Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2021

ՆՆարե Ոսկանյան

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարի մահվան կապակցությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին:

Արշակ Կարապետյանը հանդիպել է անհայտ կորած զինծառայողների ու կամավորների ծնողների և հարազատների հետ:

Ալեն Սիմոնյանը Սերբիայի Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպմանը ողջունել է Հայաստանում Սերբիայի դեսպանություն բացելու որոշումը:

«Պատերազմի դասերը». Human rights watch-ի զեկույցում անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի ընթացքում դպրոցների և նախակրթարանների ռմբակոծմանը:

Ալեն Սիմոնյանը Շվեդիայի Ռիկսդագի խոսնակին խնդրել է նպաստել հայ գերիների վերադարձին:

Աֆղանստանում բնակվող կանայք չեն կարողանա զբաղվել այնպիսի սպորտաձևերով, որոնց դեպքում արտաքին տեսքը չի համապատասխանում շարիաթի նորմերին:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 587 նոր դեպք: Առողջացել է 529, մահացել 14 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում