Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել

ԱԱրման Գալոյան

Սեպտեմբերի 2-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են Փամբակի 20-ամյա բնակչի վարած «ՈՒԱԶ» մեքենան։ Այն բեռնված էր մոտ 1,5 խմ փայտանյութով, ինչի օրինականության վերաբերյալ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Հայտնել է, որ ինքն է ժամը 13.30-ի սահմաններում Փամբակ գյուղի հարակից անտառում բենզասղոցով հատել քամատապալ 2 ծառ։

Փայտանյութն ի պահ է հանձնվել «Հայանտառ» ՊՈԱԿ «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղին:

Բենզասղոցը վերցվել է:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստվում են նյութեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում