Օրը՝ 60 վայրկյանում | 02.09.2021

ԳԳայանե Թամամյան

Արցախն այսօր թեկուզ վիրավոր, բայց կանգուն է և ունի Հայաստանի և համայն հայության աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ:

ՀՀ-ն հետևողականորեն պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը. ՀՀ ԱԳՆ

Արայիկ Հարությունյանն Արցախի Հանրապետության օրվա առթիվ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր:

Moody's-ի՝ Հայաստանին տրված գնահատականը կարևոր ազդակ է միջազգային ներդրողների համար՝ ասել է ՀՀ ֆինանսների նախարարը:

Գերմանիայում բնակվում է ազգությամբ թուրք 11 խիստ վտանգավոր արմատական իսլամիստ:

Իրանը խոստացել է հակազդել տարածաշրջանի անվտանգությունը խաթարող գործողություններին:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 636 նոր դեպք: Առողջացել է 433, մահացել՝ 19 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում