Մահվան ելքով ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում

ԱԱրման Գալոյան

2021 թ. օգոստոսի 29-ի՝ ժամը 16։06-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հանգստյան գոտու մոտակայքում վթար է տեղի ունեցել։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15:50-ի սահմաններում, Երևան քաղաքի 47-ամյա բնակիչը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ - Շորժա - Վարդենիս ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվելով հարվածել ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող բետոնե ցանկապատին, ինչի հետևանքով վերջինս մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ ԱԿ» ՓԲԸ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում