Օրը՝ 60 վայրկյանում | 27.08.2021

ԳԳոհար Սարգսյան

Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են՝ տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայությունը: 

Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ քննարկել է Հայաստանի սահմաններին ստեղծված իրադրությունը:

Այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու համար. Փաշինյանը՝ Սյունիքում ստեղծված իրադրության մասին:

Արշակ Կարապետյանն ընդունել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի առաջին տեղակալին:

Իրանը հույս ունի, որ հայ-ադրբեջանական սահմանային խնդիրները կլուծվեն խաղաղ մթնոլորտում:

Արցախի գլխավոր դատախազը հանդիպել է Մարտակերտում տուն ներխուժած ադրբեջանցուց խույս տված դեռահասների ընտանիքի հետ:

Սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի մրցաշար:

«Թալիբան» շարժումն արգելելու է երաժշտությունն Աֆղանստանում:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 522 նոր դեպք: Առողջացել է 359, մահացել՝ 11 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում