Խաղաղության ուղերձով մեկնարկեց Summeet պարի փառատոնը

ՆՆունե Ալեքսանյան

Արցախյան առաջին պատերազմին նվիրված «Սև այգի» պարային բեմադրությամբ է սկսվում Summeet  հայաստանյան միջազգային պարի փառատոնը: Այն Երևանում է համախմբել հայկական, հետխորհրդային տարածքի և եվրոպական պարային ներուժը: Փառատոնի ընթացքում կներկայացնեն, կքննարկեն և վարպետաց դասերով նաև կուսուցանեն ամենը, ինչը նորարարական է պարի ասպարեզում: Մշակույթի նախարարության աջակցությանն արժանացած նախաձեռնության հեղինակներն են երևանյան կոնսերվատորիայի օպերային ստուդիան ու Պետերբուրգի «Քաննոն դանս» պարային տունը: Ստուդիայի  ղեկավար Հասմիկ Պապյանն ընդգծում է՝ սա ընդամենը սկիզբն  է: 

Փառատոնի միջազգային պրոդյուսեր Վադիմ Կասպարովի գնահատմամբ՝ Հայաստանը շատ բաների հետ է ասոցացվում՝ աստղագիտություն, երգող շատրվաններ, ֆուտբոլ, բայց՝ ոչ պար, և երկիրն այսօր ունի  այս փառատոնի կարիքը:

Փառատոնի ծրագրում կներկայացվի նաև շվեյցարացի հայտնի պարուսույց Ֆուֆուա դ'Իմոիլիտեի Dancewalk պարային փերֆորմանսը: Այն  պար-ճամփորդություն  է, որով հեղինակը ներկայացել է աշխարհի 11 երկրներում՝ 50 պարային երթուղիներով անցնելով 850 կմ: Փառատոնի մեկնարկը տրվեց հայերիս համար ամենազգայուն թեմայով: «Սև այգի» ներկայացման առաջին փորձն տեղի է ունեցել 2020-ի սեպտեմբերի 26-ին, հաջորդ օրը սկսված պատերազմն այն վերածեց պատերազմի կենդանի օրագրի:

Իսկ փառատոնը կշարունակվի Dancewalk փերֆորմանսով՝ խաղաղության պարային ուղերձը տարածելով նաև Երևանում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում