Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2021

ԳԳոհար Սարգսյան

Թեժ իրավիճակ ԱԺ-ում. «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը շիշ է նետել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի ուղղությամբ:

ԱԺ-ում այսօր տեղի ունեցած դեպքերը կդառնան քննության առարկա. հայտնում են դատախազությունից:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը շնորհավորական ուղերձ են հղել Հայաստանի վարչապետին՝ նշանակման կապակցությամբ:

Օգոստոսի 25-ից Հայաստանում մեկնարկել են եռամսյա հավաքներ, նպատակը երկրի պաշտպանունակությունն ամրապնդելն ու բանակը հզորացնելն է:

Հայաստանում դասերը կլինեն առկա և ամենօրյա` համաճարակի կանոնների խստիվ պահպանմամբ:

Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցով լիովին սխալ է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Թալիբանն» արգելել է Աֆղանստանից դուրս բերել դոլար և պատմական հուշարձաններ:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 634 նոր դեպք: Առողջացել է 200, մահացել 10 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում