Օրը՝ 60 վայրկյանում | 21.08.2021

ԳԳայանե Թամամյան

Մեզ անհրաժեշտ է Արտաքին գործերի նախարարություն, որը կկիսի քաղաքական պատասխանատվությունը երկրի այսօրվա և ապագայի համար. վարչապետը ներկայացրել է ԱԳ նորանշանակ նախարարին:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Զրուցակիցներն անդրադարձել են Արցախում ստեղծված իրավիճակին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում  ձեռնպահ մնալ Զինված ուժերի մասին չճշտված և կեղծ տեղեկատվություն տարածելուց:

Միացյալ Նահանգները դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին վերջին էսկալացիան: ԱՄՆ պետքարտուղարությունը կողմերին կոչ է արել պահպանել հրադադարը:

«Թալիբանն» առաջիկա շաբաթների ընթացքում կներկայացնի նոր քաղաքական համակարգը, որով կիրականացվի Աֆղանստանի կառավարումը: 

Covid-19-ի կանխարգելմանն ուղղված վերահսկողությունն ամենօրյա է. ՍԱՏՄ-ն շարունակում է խստացված ստուգումները:

Օրվա կորոնաթվերը.  հաստատվել է կորոնավիրուսի 507 նոր դեպք, առողջացել է 283 քաղաքացի: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում