Օգոստոս 19-ը 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահյերէն լուրեր

ԳԳայանե Թամամյան

Հայաստանի Զինուած ուժերու մարտական յենակէտին յայտնաբերուած է 3 զինծառայողներու դիակներ՝ հրազէնային վիրաւորումներով: Նախնական տեղեկութիւններով՝ կատարուածը կապ չունի հակառակորդին հետ:

ԵԱՀԿ Մինսքի խումբի հովանիին ներքոյ բանակցութիւններու վերականգնումը Արցախի համար միակ ընդունելի տարբերակն է. ըսած է Արցախի Ազգային ժողովի նախագահը:

Կոչ կ՛ընենք կողմերուն շուտ կատարել ռազմագերիներու և ականապատ դաշտերու քարտէզներու փոխանակում. ըսած է Մարիա Զախարովան:

Հայաստանն ու Ղրղզստան կը զօրացնեն տնտեսական կապերը. Նիկոլ Փաշինեան հանդիպում  ունեցաւ Ղրղզստանի նախագահին հետ: Վարչապետը աշխատանքային այցի ծիրէն ներս այսօր մասնակցած է նաև Եվրասիական միջ-կառավարական խորհուրդի՝ նեղ կազմով նիստին։

Արարատ Միրզոյեան նշանակուեցաւ Արտաքին գործոց նախարար, Արմէն Գրիգորեան՝ Անվտանգութեան խորհւրդի քարտուղար:

Օրուան քորոնայի թիւերը․ հաստատուած է հիւանդութեան 559 նոր դէպք: Առողջացած է 216, մահացած՝ 11 անձ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում