Օգոստոս 17-ը 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԱԱրևիկ Աբելյան

Ատրպէյճանի Զինուած ուժերը կրակ բացած են Սոթքի հայկական դիրքերու ուղղութեամբ. հրազէնային վիրաւորում ստացած է Հայաստանի Զինուած ուժերու զինծառայող. յայտնեցին Պաշտպանութեան  նախարարութենէն:

Ազգային ժողովը ընդունեց Սևանայ Լիճէն լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին նախագիծ:

Լաւրով ռուսական փոխադրողներուն առաջարկած է աշխատիլ Լեռնային Ղարաբաղի մէջ:

Եվրամիութիւնը պատրաստ է աջակցելու սահմանազատման և սահմանագծման, ըսած է Հարաւային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերու Եվրոպական Միութեան յատուկ ներկայացուցիչը:

Իրանի նախագահը և Միացեալ Թագաւորութեան վարչապետը շնորհաւորական ուղերձ յղած են Հայաստանի վարչապետին՝ Հայաստանի վարչապետի պաշտօնին նշանակուելու առիթով:

Հայաստանի մէջ Ռուսաստանի դեսպանը այցելած է Երասխի սահմանապահ ուղեկալ:

Պայտըն չի զղջար Աֆղանիստանէն ամերիկեան զօրքերը դուրս բերելու որոշումին համար:

Օրուան քորոնայի թիւերը․ հաստատուած է հիւանդութեան 357 նոր դէպք: Առողջացած է 269, մահացած՝ 11 անձ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում