Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Վերացվեց Սեդրակ Քոչարյանի գույքի կալանքը. Ռոբերտ Քոչարյանի տան և 235 մլն դրամի նկատմամբ կալանքը պահպանվում է

ՀՀայկարամ Նահապետյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նախորդ դատական նիստում որոշել էր բերման ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին, սակայն գործը դրան չհասավ: Գևորգյանն անհարգելի համարված բացակայությունից հետո ներկայացավ իր և Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին: Հետաձգված նիստը շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության քննարկմամբ:

Էրիկ Ալեքսանյան, Արմեն Գևորգյանի պաշտպան - Քննիչը որևէ կերպ չի պատճառաբանել երրորդ անձանց գույքի վրա կալանք դնելու ռեժիմին բնորոշ չափանիշների առկայությունը՝ ա. որ Սեդրակ Քոչարյանը կրում է նյութական պատասխանատվություն Ռոբերտ Քոչարյանի գործողությունների համար, բ. Սեդրակ Քոչարյանը չի հանդիսանում բարեխիղճ ձեռքբերող կամ երրորդը՝ այդ գույքը, որը նրան իրավաբանորեն պատկանում է, հանդիսանում է պարոն Ռոբերտ Քոչարյանի հանցավոր գործողությունների արդյունքը: Հետևաբար, այս երեք հատկանիշների բացակայության շրջանակներում պարոն Սեդրակ Քոչարյանի գույքի վրա կալանք չէր կարող դրվել:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդությունը համարեց անհիմն և խնդրեց մերժել այն:

Պետրոս Պետրոսյան, դատախազ - Որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ հստակ նկարագրված է այդ գույքի հնարավոր շարժի, հանցավոր ծագում ունենալու և դրա հետևաբար բռնագանձման ենթակա լինելու հանգամանքները, և այդ հիմքով պայմանավորված՝ գույքերը պետք է պահպանեն արգելանքի տակ, մինչև գործը լուծելը և դատավճռով այդ հանգամանքին անդրադառնալը:

Միջնորդության քննարկման ավարտին Աննա Դանիբեկյանը բավարարեց այն, նշելով՝ այժմ կալանքի տակ է գտնվում Ռոբերտ Քոչարյանին պատկանող գույքի անհրաժեշտ չափը. Քոչարյանին պատկանող տան և 235 մլն դրամի նկատմամբ կալանքը պահպանվում է:

Աննա Դանիբեկյան, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր - Վերացնել նախաքննական մարմնի՝ գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը՝ Սեդրակ Քոչարյանի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և արխիվների, ինչպես նաև «Թարգեթ» ՍՊԸ և «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության բանկային հաշիվներին առկա գումարների վրա դրված կալանքը:

Պաշտպանական կողմի երկրորդ միջնորդությունը նորընտիր պատգամավոր Արմեն Գևորգյանի անձեռնմխելիության հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին էր: Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կարծիքով՝ Գևորգյանն այժմ օժտված է անձեռնմխելիությամբ և ՍԴ-ում պետք է քննարկել նախկինում հարուցված քրեական գործով քրեական հետապնդման շարունակականության իրավաչափության հարցը: Մեղադրող դատախազը դարձյալ միջնորդությունը մերժելու խնդրանք ներկայացրեց:

Պետրոս Պետրոսյան - Անձը, երբ արդեն իսկ գտնվում է քրեական հետապնդման տակ, որպես պատգամավոր, նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և Ազգային ժողովից անձեռնմխելիությունը հաղթահարելու ընթացակարգ սպառելու որևէ անհրաժեշտություն չկա:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց՝ փաստաբանն ավելի վաղ հիշատակել էր «Հայաստան» խմբակցության կողմից պատգամավորական անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին: 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնաթող նախագահի ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար մեղադրվող Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց, այն կշարունակվի, երբ կհստակեցվի խմբակցության կողմից ՍԴ դիմելու հարցը:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում