Հուլիսի 31-ը՝ 60 վայրկյանում

ԱԱրևիկ Աբելյան

Հուլիսի 31-ին՝ ժամը 06։30-ին, ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ:

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի ԱԽ նախագահին:

ԱՄՆ-ն պետք է խորացնի ՀՀ-ի հետ հարաբերությունները և ճանաչի արցախցիների ինքնիշխանության իրավունքը. կոնգրեսական Քեթրին Քլարք:

Չպետք է ֆինանսավորել մի երկիր, որն սպառնում է տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը. Ադամ Շիֆ:

Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր ու վիրավորներ: 

Միացյալ Թագավորությունում հայերը, քրդերն ու կիպրոսցիներն Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջով նամակով դիմել են Մեծ Բրիտանիայի վարչապետին:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 243 նոր դեպք: Առողջացել է 169, մահացել` 6 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում