Յուլիս 29-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԱԱննա Ավետիսյան

Գիշերը՝ ժամը 03:00-ին և առաւօտեան՝ 08։40-ի սահմաններուն Գեղարքունիքի հատուածին թշնամին կրակած է հայկական դիրքերու ուղղութեամբ: Հայկական կողմն ունի մէկ վիրաւոր:

Հայաստանի և Ատրպէյճանի սահմանի միջադէպերը կը շարունակուին մնալ մտահոգիչ. Միացեալ Նահանգներու դեսպանատուն:

Փաշինեան առաջարկած է հայ-ատրպէյճանական սահմանի երկայնքով տեղակայել ռուս սահմանապահներ:

Հայ-ատրպէյճանական սահմանին ուժի կիրառումը անընդունելի է. ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար:

Փաշինեան առաջարկած է հայ-ատրպէյճանական սահմանի երկայնքով տեղակայել ՀԱՊԿ-ի դիտարկման առաքելութիւն:

Մոսկուան կը շարունակէ շփումները Երևանի և Պաքուի հետ․ Փեսքով:

Իրան տարածաշրջանին մէջ խաղաղութիւն հաստատելու պատրաստակամություն  յայտնած է:

Արցախի տարածքներու ապօրինի գրաւումը ամրագրելու Ատրպէյճանի փորձերը անթոյլատրելի են. Արցախի Արտաքին գործոց նախարարութիւն:

Այսօր հաստատուած է Քորոնայի հիւանդութեան 233 նոր դէպք: Առողջացած է 123, մահացած՝ 7 անձ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում