Հայկական ԶՈւ-ն ամուր կանգնած է՝ «Ոչ մի քայլ հետ» սկզբունքով. Բացառիկ կադրեր հարձակման ենթարկված դիրքից

ԱԱրևիկ Աբելյան

«Զինուժ մեդիան» բացառիկ կադրեր է հրապարակել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ հարձակումից:

Գումարտակի հրամանատար Վոլոդյա Սողոմոնյանի խոսքով՝ մարտական դիրքի անձնակազմը մարտ է վարել, մարտնչել է մինչև վերջ, պահել է հարևան դիրքը, դիրքի մատույցները, մինչև գումարտակն իր ուժերով կազմակերպել է հակագրոհ և հակառակորդին կորուստներ պատճառելով՝ հետ է շպրտել նախնական դիրքեր: 

Դասակի հրամանատար Հայկազ Գրիգորյանը նշել է, որ իրենց ստորաբաժանման կազմով, մարտավարություն մշակելով, հակառակորդին շրջանցելով՝ դիրքը հետ են գրավել: 

Զորամիավորման հրամանատարի տեղեկալ Հայկ Պետրոսյանն էլ ասել է, որ մեր զորքերն զբաղեցրել են իրենց բնագիծը, ամուր կանգնած են՝ «Ոչ մի քայլ հետ» սկզբունքով և կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում