Հուլիսի 28-ը՝ 60 վայրկյանում

ԼԼիլիթ Սեդրակյան

Գիշերը՝ ժամը 03։40-ի սահմաններում, Ադրբեջանական զինված ուժերը հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Մարտական գործողություններ՝ Սոթքից մինչև Վերին Շորժա:

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել իրենց ելման դիրքեր՝ հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Հայկական կողմն ունի 3 զոհ, 5 վիրավոր:

Հայաստանը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը՝ ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:

ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել հյուսիսարևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու պայմանավորվածություն։

Ռազմական լուծումը տանում է փակուղի՝ ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 280 նոր դեպք: Առողջացել է 99 մարդ, մահվան դեպք չի գրանցվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում