Յուլիս 21-ը՝ 60 երկվայրկեանի մէջ

ԳԳայանե Թամամյան

Փութին-Ալիև հանդիպումին քննարկուած է նաև Ղարաբաղեան հիմնախնդիրը:

Ռուսաստանի, Հայաստանի և Ատրպէյճանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ պայմանաւորուածութիւններու կատարման գործընթացը լաւ կ՛ընթանայ՝ ըսած է Ռուսաստանի նախագահի մամլոյ խօսնակը:

Ֆրանկոֆոնի գլխաւոր քարտուղարը շնորհաւորեց Նիկոլ Փաշինեանը ընտրութիւններուն յաղթանակի առիթով:

Արայիկ Յարութիւնեան Պաշտպանութեան նախարարութեան  աշխատակազմին  ներկայացուցած է  նախարարի նորանշանակ առաջին տեղակալը:

Կիւմրիի մէջ մօտ 4 միլիառ 300 միլիոն դրամի ներդրում կը սպասուի:

Վրաստանի մէջ կը կատարուին  ՆԱԹՕ-ի երկիրներու զօրավարժութիւններ, որոնց պիտի մասնակցին Թուրքիան և Ատրպէյճանը:

Մաքրոնի հեռախօսը, թերևս, գաղտնալսած են Pegasus համակարգի միջոցով:

Թոքիօ 2020-ի ղեկավարը չէ բացառած վերջին վայրկեանին բացման արարողութեան չեղարկումը:

Օրուան Քորոնայի թիւերը․  հաստատուած է հիւանդութեան 220 նոր դէպք: Առողջացած է 56, մահացած 1 անձ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում