Հուլիսի 20-ը՝ 60 վայրկյանում

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:

Երասխ համայնքի ղեկավարը բեկորային վնասվածք է ստացել:

Նախագահի հրամանագրով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը ազատվել է պաշտոնից:

Ամբողջ աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազո:

ՌԴ փոխարտգործնախարարն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են ԼՂ թեման:

Գործարկվել է «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները» անվամբ եռալեզու նոր կայքը: 

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 194 նոր դեպք: Առողջացել է 102, մահացել 3 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում