Օրը՝ 60 վայրկյանում | 12.07.2021

ԱԱրևիկ Աբելյան

ՍԴ-ն շարունակում է քննել արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետին՝ Անկախության օրվա առթիվ:

Բերման են ենթարկվել Ստամբուլում հայկական եկեղեցու պատի վրա պարող տղամարդիկ:

Հայկ Գրիգորյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից. նրան կփոխարինի Արգիշտի Քյարամյանը:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ընդունման հարցը:

Վրաստանում օպերատորի մահվան պատճառով պահանջում են կառավարության հրաժարականը:

Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին:

Կուբայում տեղի են ունեցել բազմահազարանոց բողոքի ցույցեր ընդդեմ երկրի կոմունիստական ​​կառավարության։

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 71 նոր դեպք: Առողջացել է 73, մահացել 3 մարդ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում