Ռավեննայի երաժշտական փառատոնը կանցկացվի Հայաստանում

ԼԼիլիթ Սեդրակյան

Տարածել խաղաղություն երաժշտության միջոցով. Ռավեննայի երաժշտական փառատոնի հիմնական ասելիքն է: 20 տարի անց փառատոնը նորից կանցկացվի Հայաստանում՝ հուլիսի 4-ին: Մինչ այդ՝ հուլիսի 1-ին, Հայաստանի պետական կամերային երգչախումբը փառատոնի շրջանակում ելույթ կունենա Իտալիայում:

Ռոբերտ Մլքեյան (Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր) - Մեր երգչախմբի հետ համատեղ և մեր բարիտոն Գուրգեն Բավեյանի հետ համատեղ աշխատելու է, դիրիժորական վահանակի մոտ է լինելու աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտտին:

Երաժշտական փառատոների կազմակերպիչ Մինաս Լուռեանի խոսքով՝ Երևանում համերգ տալու գաղափարը ծնվել է 44-օրյա պատերազմի օրերին, զուգահեռ մեկնարկել էին Դանթե Ալիգիերիի մահվան 700-ամյա տարելիցի միջոցառումները։ Ընտրվել էին աշխարհի նշանավոր երեք կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Նրանցից մեկը մաեստրո Տիգրան Մանսուրյանն է:

Տիգրան Մանսուրյան (կոմպոզիտոր) - Ինձ առաջարկվել է գրել «Քավարանը», դե, ես էլ գրել եմ «Քավարանը», և այս գործը պիտի հնչի առաջին անգամ Երևանում: Պետք է նշեմ, որ այս ուղղությամբ մեծ աշխատանք է կատարել պարոն Մասոտտին, որի հետ մենք հին բարեկամներ ենք:

Կոմպոզիտորը նշում է՝ ի տարբերություն հայերենի, որն ունի կայուն շեշտադրություն, իտալերենը թափառող լեզու է: Մանսուրյանին լեզվական հարցերով օգնել է Գրիգոր Ղազարյանը, որը փառատոնի շրջանակում աշխատել է նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների հետ:

Գրիգոր Ղազարյան (ԵՊՀ-ի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու) - Խոսքը շարժապատկերների մասին է, որոնց հիմնական նյութը բովանդակությունը Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգության» 3 բաժիններն են՝ դժոխք, քավարան, դրախտ:

Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարը ուսանողներին խորհուրդ է տալիս մասնակցել Ռավեննայի երաժշտական փառատոնին՝ սովորել ու փորձ ձեռք բերել, քանի որ այս գործակցությունը աննախադեպ է:

Ռոբերտ Մլքեյան - Տեղի է ունենում մի համագործակցություն, որը բավական լուրջ հիմքերի վրա է դնում մեր փոխհարաբերությունը:

Երևանից հետո սեպտեմբերին երգչախումբը համերգ է նախատեսում նաև Իտալիայի 3 քաղաքում:

Հեղինակ՝ Էլեն Սարգսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում