«Հիշողության կերպարանքներ» սեմինարը՝ փորձի փոխանակման հարթակ

ՆՆունե Ալեքսանյան

«Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» 10-րդ միջազգային սեմինարի մասնակիցները ամփոփում են վերջին աշխատանքային օրը։ ԱՊՀ երկրներից, Եվրոպայից և Վրաստանից թանգարանային գործի մասնագետներ՝ ֆոնդապահներ, վերականգնողներ,  գրադարանավարներ և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ ակտիվ քննարկում են ոլորտի զարգացման նոր հեռնակարներն ու  հնարավորությունները: Երևանյան սեմինարի ընթացքում հնչում են հետքովիդյան շրջանի նոր միտումների արձանագրումները:

Ալեքսանդր Սուշա (Բելառուսի Ազգային գրադարանի փոխտնօրեն) - Գլխավոր միտումը ոլորտի վիրտուալացումն է, նախաձեռնությունների մեծ մասն անցնում է վիրտուալ տարածք: Միտումներից մեկն էլ նորագույն տեխնոլոգիաների գործածումն է ժառանգության պահպանության ոլորտում. լազերային տեխնոլոգիաներ, քիմիական միջոցների նորագույն մշակումներ և էլի շատ նորույթներ, որոնց մասին տեղեկատվությամբ հագեցած է  սեմինարը:

Սեմինարի փորձագետները մշակութային ժառանգության պահպանման, վերականգնման և թվային պատճենների ստեղծման բազմամյա փորձառությամբ կիսվում են գործընկերների հետ՝ քննարկում ստեղծարար մոտեցումները  տեխնոլոգիական նորամուծություններին համադրելու հնարավարություները:

Լեոնիդ Բորոդկին (Մոսկվայի պետական համալսարան, արխիվագետ) - Ինձ թվում է սեմինարի ձևաչափը խիստ արդյունավետ է, իսկ փորձի կենդանի փոխանակումը տարբեր երկրների գեթե 30-ամյա փորձի ուսումնասիրության հնարավորություն է ընձեռում: Հատկապես հետաքրքիր է մեխանիկական վնասվածքներ ունեցող հնագույն տեքստերի հետ լազերային տեխնոլոգիաների օգտագործումը և պատմական հուշարձանների 3D մոդելավորումը:

Մշակութային հսկայածավալ ժառանգության պահպանության մեր ավանդույթների, ոլորտի խնդիրների և հնարավորությունների անհամաչափության պայմաններում պահպանության ներուժ զարգացնելու գործում առանձնահատուկ կարևոր է սեմինարի շնորհիվ ձեռք բերած փորձաոությունը:

Իսկ «Հիշողության կերպարանքներ» սեմինարի փոքրիկ 10-ամյա հոբելյանն ըստ մասնակիցների, ինքնին նրա պահանջվածության ու արդյունավետության վկայությունն է. 10 տարվա ստեղծարար աշխատանք՝ քաղաքակրթական ժառանգությունն ու տեխնիկական առաջընթացը համադրելու ուղղությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում