Յունիս 17-ը 60 երկվայրկեանի մէջ

ԱԱննա Ավետիսյան

Քննչական կոմիտէի տուեալներով՝ 2021 թուականի Յունիս 16-ի դրութեամբ գտնուելու վայրը անյայտ զինծառայողներու եւ քաղաքացիական անձերու թիւը 275 է։

Նիտըրլէնտներու խորհրդարանականները միացած են ռազմագերիները ազատ արձակելու պահանջքով Հաագայի բողոքի ցոյցերուն, իսկ երկրի խորհրդարանի նոր բանաձեւը կը պահանջէ անմիջապէս ազատ արձակել բոլոր հայ գերիները:

Գիտաշխատողները 75-135 հազար դրամ պարգեւավճար կը ստանան:

Ռուսաստանի եւ Զուիցերիոյ նախագահները քննարկած են Լեռնային Ղարաբաղի թեման:

Կաշառք վերցնողը պատասխանատւութենէն կ՛ազատի, եթէ այդ մասին յայտնէ իրաւապահներուն մինչեւ բացայայտումը:

Յունիս 17-ի ժամը 11:00-ի դրութեամբ հաստատուած է թագաժահրի հիւանդութեան 96 նոր դէպք: Ունինք 122 առողջացած եւ  մահուան 1 դէպք:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան                                                                         

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում