Օրը՝ 60 վայրկյանում | 17.06.2021

ԱԱրևիկ Աբելյան

Քննչական կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականի հունիսի 16-ի դրությամբ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը 275 է։

Նիդերլանդների խորհրդարանականները միացել են ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով Հաագայի բողոքի ցույցերին, իսկ երկրի խորհրդարանի նոր բանաձևը պահանջում է անմիջապես ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:

Ակտիվ գիտաշխատողները 75-135 հազար դրամ պարգևավճար կստանան:

Ռուսաստանի ու Շվեյցարիայի նախագահները քննարկել են ԼՂ թեման:

Կաշառք վերցնողը կազատվի պատասխանատվությունից, եթե մինչև բացահայտումը հայտնի այդ մասին իրավապահներին:

Կորոնաթվերի մասին. հունիսի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 96 նոր դեպք: Ունենք 122 առողջացած և 1 մահվան դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում