Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Ընտրությունից առաջ գործադիրի վերջին նիստի օրակարգում 39 հարց էր

ՄՄայա Խաչատրյան

Ընտրություններից առաջ գործադիրի վերջին նիստի օրակարգի առաջին հարցը դատաիրավական ոլորտից է: Վճռաբեկ դատարանում կստեղծվի առանձին վարչական պալատ:

Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ) - Նախատեսվում են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի հիման վրա ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական և վարչական պալատներ: Կարգավորվում են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատների կազմավորման և բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերը:

Վճռաբեկ ատյանում վարչական պալատի ստեղծման նախաձեռնությունը բխում է դատաիրավական բարեփոխումների 19-23 թվականների ծրագրից: Նախատեսվում են դատավորների թեկնածուների և առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման ճկուն մեխանիզմներ:

Քրիստիննե Գրիգորյան - Օրենքն ընդունվելուց հետո մեկ-երկու ամսվա ընթացքում է կանխատեսվում համալրումներ անել:

Դատաիրավական համակարգում անկախության, բարեվարքության ամրապնդման համար ներդրվել են դատավորների գույքի, թեկնածուների բարեվարքության ստուգման ինստիտուցիոնալ մեխանիզմներ: Դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման համար աշխատանք է տարվել՝ ավելացնելու դատավորների թիվը, ներդնելու էլեկտրոնային միջոցներ: Պարզեցվել են դատավարական գործընթացները: Վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների զարգացման աշխատանքները դեռ ընթանում են:

Փոխնախարարը նաև ներկայացրեց ներդրվող նոր տեսակի արտաքին ծառայության՝ պարեկային ոստիկանության առանձնահատկությունը:

Քրիստիննե Գրիգորյան - Մենք փոխում ենք արտաքին ծառայության փիլիսոփայությունը, որը հանրությանը ծառայող, օգնության հասնող ոստիկանն է, ինչը բնորոշ է ժողովրդավար հասարակություններին:

182 միլիոն դրամ հատկացվեց հիմնական ծրագիր իրականացնող կրթական հաստատությունների ուսուցիչների ատեստավոման համար: Կրթության ազգային ինստիտուտի լուծարման հետևանքով նախորդ երկու տարում ատեստավորում չի իրականացվել:

Վահրամ Դումանյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար) - Առաջիկա երկու տարիներին կատեստավորվեն ոչ միայն այդ տարեթվերին ատեստավորման ենթակա ուսուցիչները՝ թվով շուրջ 7400 ուսուցիչ, այլև նախընթաց երկու տարիներից գործընթացին չմասնակցած ուսուցիչները:

Տիգրան Ավինյան (ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար) - Հանրակրթության ոլորտում դեռևս 2019-ից սկսած բարեփոխումներով առաջին հերթին վերանայել ենք ուսուցիչների աշխատավարձերը, դրույքաչափերը: Ենթակառուցվածքների աշխատանքներ են իրականացվում: 129 նորոգման, կառուցապատման նախագծերից 105-ը կրթական հաստատություններն են, 31-ում շինպայմանագրեր են կնքված:

«Հայկական կարիտասն» Արարատի մարզում կկառուցի «Երեխաների քաղաք» ստեղծարար կենտրոն: Շահումյան, Տափերական գյուղերի համայնքային սեփականության հողամասերը կնվիրաբերվեն՝ ծրագիրն իրականացնելու համար: 20 միլիոն դոլարի ներդրում է նախատեսվում, որը սահմանված ժամկետում չիրականցնելու դեպքում հողատարածքը կվերադարձվի համայնքին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում